Այցելուի անունը
Ծածկագիր
Ողջույն Guest
Գրանցվեք\ Կիսադեմի փոփոխություններ
Մոռացել եք ծածկագիրը?


ՆԱՏՕ` Մետաքսի ճանապարհ. նախագիծ, աշխատանքային քննարկումներ, սեմինարներ



“Մետաքսի ճանապարհ” (ՄՃ) նախագծի առաքելությունն է Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջաններում  “արագ” Ինտերնետի  և գլոբալ Ինտերնետ-ցանցի ներդրումը ամենաժամանակակից տեխնոլոգիայի, հեռահաղորդակցման  (ներառյալ տեսակոնֆերանսների օպցիան) և GEANT-ի (գիտա-ուսումնական նպատակներ հետապնդող ամենամեծ ու ամենահզոր համակարգչային ցանց, որը  միավորում է Եվրոպայի 26 երկրներ) կիրառմամբ` այդպիսով ստեղծելով  ՄՃ երկրների համար “տեղեկատվական սլացքի վիրտուալ տիրույթ”:
Ծրագրի հիմնական նպատակն է նախագծում ընգրկված յուրաքանչյուր երկրում ստեղծել Հոգեխոցման կանխարգելման տեղական կենտրոններ (ՀԿՏԿ) և ազգաբնակչությանը տրամադրել մասնագիտական հոգեբանական ծառայություններ:
ՄՃ ծրագրի խնդիրն է էապես ընդլայնել տեղեկատվության փոխանակումն ինչպես երկրների ներսում, այնպես էլ տվյալ տարածաշրջանի ակադեմիական և կրթական հաստատությունների միջև:

Այս եզակի նախագիծը հնարավորություն կընձեռի ՄՃ երկրներին տրամադրված տեխնոլոգիաների վրա հիմնվելով ձևավորել ամուր հիմք` այդ երկրների հոգեբանների համար համակարգչային ցանցի ստեղծման համար: Դա թույլ կտա նրանց օգտագործել ՄՃ Ինտերնետային պորտալը և հեռահաղորդակցման ողջ կառուցվածքը, որը ներառում է տեսակոնֆերանսները, էլեկտրոնային հեռավար ուսուցման դասընթացը, ինտերնետային ֆորումները, ինչպես նաև էլեկտրոնային միջոցներից օգտվելու մանրամասն` քայլ առ քայլ ուղեցույցը:
Միանգամայն իրական է վտանգը, որ ահաբեկչության համընդհանուր սպառնալիքը, երկրաշարժերը և այլ բնական ու անտրոպոգեն աղետներ ՄՃ երկրներում նշանակալի վնաս հասցնեն մարդկանց ինչպես անհատապես, այնպես էլ ամբողջ հանրույթների: Ցավոք սրտի, բազմաթիվ են այն դեպքերը, երբ ահաբեկչական գործողություններն հատուկ ուղղված են ազգաբնակչությանը սարսափեցնելուն, հաղորդակցական ու տեղեկատվական հոսքերը վերահսկելուն. ամենատարբեր բնական աղետները ևս կարող են խափանել տեղեկատվության ուղիները:
NIG/ՄԾ ինֆրակառուցվածքի վրա հիմնված սույն ծրագրի իրականացման արդյունքում Մետաքսի Ճանապարհի երկրներում ստեղծված ճգնաժամային օժանդակության խմբերը կկարողանան գործել որպես վիրտուալ օգնության և աղետի ենթարկված տարածքներում հայտնված իրենց գործընկերներին խորհրդատվություն տրամադրող օղակներ: Այսպիսով, “Մետաքսի ճանապարհ” ծրագիրը հույսի և օժանդակության աղբյուր կդառնա այն շրջանների համար, որոնք զրկված են հաղորդակցության սովորական միջոցներից և տեղեկատվության ու հանձնարարականների մասնագիտացված այնպիսի աղբյուրներից, որոնք ի զորու են մեղմել աղետի հասցրած հարվածը և օգնել առավել արդյունավետ կերպով լուծելու հետևանքների վերացման խնդիրները:  

“BASIC PH” ինտեգրատիվ մոդելը, որը մշակված է ՀԿԿ (Հոգեխոցման կանխարգելման Կենտրոնի) ջանքերով, արդեն 25 տարի է, ինչ հաջողությամբ կիրառվում է  Իսրայելում ու ողջ աշխարհում: Այս մոդելը կիրառվում է հոգեթերապեվտների կողմից` անվտանգության համակարգի տարբեր կառույցներում, կրթական հաստատություններում, առողջապահական, սոցիալական ապահովության ու կառավարական համակարգերում, ինչպես նաև տեղերում հոգեթերապեվտների ուսուցումը կազմակերպելու համար: Մասնավորապես, այս մոդելը կիրառվել է Թուրքիայում 1999թ.-ի երկրաշարժից հետո, ԱՄՆ-ում` 2000 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, 2004 թ.-ին Բեսլանում (Ռուսաստան) ահաբեկիչների կողմից դպրոցի գրավման սոսկալի ողբերգությունից հետո, Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում` 2004 թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած աղետալի ցունամիից հետո: Քառորդ դար անընդմեջ ՀԿԿ-ն օգնություն է ցուցաբերում, կյանքի կոչելով իր հակասթրեսային ծրագրերը, ինչպես նաև խորհրդատվություններ տրամադրելով գործարար ոլորտը ներկայացնող այն ընկերակցություններին ու համայնքներին, որոնք ցանկանում են հոգեբանական ու սոցիալական տեսակետից լավ պատրաստված լինել կյանքի տարբեր ասպարեզներում հանդիպող հնարավոր հոգեխոցիչ իրադրություններին դիմագրավելու համար: Ներկայումս Իսրայելում և աշխարհի շատ երկրներում հազարավոր մասնագետներ ուսուցողական դասընթացներ են անցել ու ծանոթացել են “BASIC Ph” ներառական մոդելին, ինչպես նաև բազմաթիվ այլ թերապեվտիկ տեխնիկաների, որոնք մշակվել են ՀԿԿ-ի կողմից և ուղղված են սթրեսի հաղթահարմանն ինչպես անհատական, այնպես էլ ընտանիքի, խմբային, համակարգային ու համայնքային մակարդակներում:
 
Ծրագրի փուլերը
Հարկ է նշել, որ թեև №№ 1 և 3 կետերն ընդգրկված չեն NIG- դիմումի մեջ ու ներկայացված են որպես առանձին դիմումներ` ASI, ARW/ ANW, այնուհանդերձ դրանք NIG ծրագրի մաս են կազմում և այդ իսկ պատճառով ներկայացված են ստորև բերվող պլանում:


Հերթական համար
Գործունեության տեսակ

1
Կազմակերպել եռօրյա սեմինար Ստամբուլում` հատուկ ՄՃ ծրագրի մասնակից բոլոր երկրների արագ արձագանքման  հոգեբանների հետ (սեմինարի նախագիծը կտրվի առանձին): Աշխատանքային սեմինարը կկազմակերպվի`հաշվի առնելով մինչև սեմինարի անցկացումը մասնակիցներից հատուկ հարցաթերթիկի միջոցով ստացված նախապատվությունների ու ցանկությունների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա (հետադարձ կապ): Հարցաթերթիկն իր մեջ ամփոփելու է հարցեր աղետների ու սպառնալիքների մասին, որոնց հավանականությունն առկա է յուրաքանչյուր երկրում, ինչպես նաև աղետների ժամանակ աշխատանքի միջոցների առ այսօր մշակված միջոցների ու եղանակների մասին: Պատասխանները կվերլուծվեն ՀԿԿ-ի փորձագետների կողմից և կդառնան սեմինարի մասնագիտական պլանի նախապատրաստման կարևոր բաղադրիչ:

2
Օգտագործելով գրքեր, հոդվածներ, կոնֆերանսների նյութեր և այլն, որոնք վերաբերում են հոգեխոցման, ահաբեկչության, ճգնաժամի, աղետի իրադրություններում միջամտության հոգեբանական և սոցիալական կողմերին` որոշել ու մշակել դրանց բովանդակությունը:

3
Կազմակերպել երկշաբաթյա դասընթաց (ASI) Իսրայելում ՄՃ ծրագրի մասնակիցների և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրները ներկայացնող հոգեբան հետազոտողների համար: Դասընթացի շրջանակներում կքննարկվեն ժամանակակից գիտա-գործնական նվաճումները, մեթոդներն ու նյութերը, որոնք մշակելիս հաշվի են առնվել ARW/ANW սեմինարի քննարկման նյութերը (տես` վերևում. Պլանը և  ASI դիմումը կներկայացվեն առանձին):

4
Օգտվել արտաքին փորձագետների ծառայություններից` շարադրելու համար էլեկտրոնային ուսուցման երկու բլոկների վերաբերյալ սպեցիֆիկացիաները, որոնք կմշակվեն դասընթացի մասնակիցների և ՀԿԿ փորձագետների համար: Պատվիրել սպեցիֆիկացիային համաձայն երկու բլոկներ, որոնց մեջ կամրագրվի ARW սեմինարի և ASI դասընթացում պարունակված բովանդակությունը, որը վերաբերում է սոցիալական ու հոգեբանական հետևյալ շնդիրներին:
1.Ահաբեկչական գործողությունների հետևանքների հաղթահարում անհատական ու համայնքային մակարդակներում:
2.Աղետի, ճգնաժամի ու հոգեխոցման պայմաններում արագ միջամտություն:
Ուսուցոփղական բլոկներից յուրաքանչյուրը կներառի ընդհանուր բաժին և յուրաքանչյուր առանձին երկրի համար հատուկ մշակված բաժին:

5
Հիմնվելով կետ 2-ի (տես` վերևում) արդյունքում  ստացված նյութերի վրա, մշակել երկլեզու ինտերնտային ծրագիր` նվիրված ահաբեկչության, հոգեխոցման, ճգնաժամի, սթրեսի սոցիալ-հոգեբանական պատճառների վերացման խնդիրներին: Յուրաքանչյուր լրացուցիչ լեզվով նյութերը կստեղծվեն էլեկտրոնային ուսուցման գծով տվյալ լեզվի կրողը հանդիսացող արտաքին փորձագետի կողմից:

6
Իսրայելում մշակել երկլեզու (անգլերեն և ռուսերեն) “քայլ առ քայլ” ուղեցույց հոգեբանների և սոցիալական աշխատողների համար, որը նրանց կօգնի մշակել հոգեբանական օժանդակության մեթոդներ, ակտիվորեն գործել արագ արձագանքման խմբերի կազմում աղետի կամ հոգեխոցման դեպքում, ուսուցումներ կազմակերպել տարածաշրջանային` տվյալ երկրի տեղական ՀԿԿ-ների աշխատակիցների համար, նպատակ հետապնդելով ներգրավել մարդկանց հնարավորինս ավելի մեծաքանակ խմբեր:
 Նյութերը կթարգմանվեն տեղական լեզուներով յուրաքանչյուր երկրում: Ուղեցույցը կպարունակի տեղական ՀԿԿ-ների ստեղծման ու կառավարման վերաբերյալ հանձնարարականներ:

7
Սեմինարի մասնակիցների  և հետագայում ստեղծվելիք տեղական ՀԿԿ-ների աշխատողների համար մշակել սեմինարների նիստերի համար անհրաժեշտ բովանդակային ու մեթոդական նյութեր, որոնք կպարունակեն ահաբեկչության, հոգեխոցման, ճգնաժամի, սթրեսի սոցիալ-հոգեբանական հետևանքների մասին տեղեկություններ` հիմնված մասնակիցների կողմից նշված պահանջների և ՀԿԿ-ի ունեցած աշխատանքային փորձի ու իմացության վրա:
Նիստերի մասնակիցները կծանոթանան նոր մեթոդների, հոդվածների, ինչպես նաև ՀԿԿ-ի փորձի հետ: Մասնակիցների կողմից բարձրացված հարցերը նույնպես կքննարկվեն նիստերի ժամանակ:

8
Օժանդակության ֆորումի համար մշակված նյութերի ու մեթոդների հիման վրա ստեղծել առանձին երկլեզու ինտերնետ-ֆորում/ բանավեճի պորտալ, որը միտված կլինի հոգեխոցման, ահաբեկչության, բնական աղետի դեպքում անհետաձգելի սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրմանը: Ֆորումի պորտալը կունենա տեսակոնֆերանսի օպցիա և հիմնված կլինի ՄՃ-ի հեռահաղորդակցման կառույցի վրա: Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հոդվածներին ու զեկույցներին և խնդիրները քննարկել  անմիջականորեն ՀԿԿ-ի փորձագետների հետ:

9
Պորտալի/բովանդակության/ քայլ առ քայլ ուղեցույցի/էլեկտրոնային ուսուցման բլոկների ուղղորդումն ու ձևափոխությունները: Այս հմտություններն անհրաժեշտ են նախ սեմինարի մասնակիցներին, ապա նաև` տեղական ՀԿԿ-ների ողջ անձնակազմին: Արտահայտված ցանկություններն ու հետադարձ կապի բովանդակությունները կանոնավորապես կհավաքվեն և հաշվի կառնվեն` ինտերնետային նյութերի անընդհատ փոփոխման ու կատարելագործման գործընթացում:

10
Եռօրյա թրեյնինգ, որի նպատակն է էլեկտրոնային ուսուցման բլոկներից, ֆորումից ու Ինտերնետային պորտալի այլ բաժիններից օգտվելու կարողությունների ձեռքբերմանը:
Տեղական ՀԿԿ-ների ուսուցման վերջնական փուլը նրանց թույլ կտա ինքնուրույնաբար ստեղծել ու կառավարել նոր բլոկներ և այնտեղ էլ.-ուսուցման նոր բլոկներ ներմուծել:  Թրեյնինգի վերջում մասնակիցները կստանան վկայականներ, էլեկտրոնային ուսուցման դասընթացի վերջին տարբերակը, ինչպես նաև` դասընթացի նյութերն ու բովանդակությունն ինքնուրույնաբար թարմացնելու վերաբերյալ ուղեցույց:
Մասնակցության պայմաններն են. Անհատական համակարգիչներով աշխատելու հիմնական հմտություններ, Ինտերնետից ու  Office համակարգից օգտվելու հիմնական հմտություններ, ինչպես նաև` անգլերենի իմացություն:

Այնուհետև...

Վերջին իրադարձություններ

Սկիզբ
Վերջին իրադարձություններ
2007 թվականի  դեկտեմբերի 7-ին աշխատանքի մեջ է մտել տ. Սիլվիա Ռուդնիկը: Նա կօգնի ծրագրի մասնակիցներին ”Մետաքսի Ճանապարհ” կայքի համալրման հետ կապված բոլոր հարցերում:

2 դեկտեմբերի, 2007 թ.
Նախատեվում է կայքում` ֆորումի շրջանակներում իրականացնել ամսեկան հանդիպումներ փորձագետների հետ, քննարկելու համար հոգեխոցման ոլորտի աշխատանքի տարբեր կողմերի վերաբերող հարցեր:

29 հոկտեմբերի 2007 թ.
Կիրյաթ-Շմոնա, Իսրայել
Դոկտոր Լյուբա Մոշինսկայան նշանակված է “Մետաքսի Ճանապարհ” ծրագրի համակարգող:
Օգոստոս 2007 թ.
Ժաննա Մաշտակովան Թուրքմենստանի Կարմիր Կիսալուսնի Ընկերությունում անցկացրել է Տրենինգ – սեմինար “Հոգեբանական առաջին օգնություն արտակարգ իրավիճակներում տուժածներին” թեմայով:

8 հուլիսի 2007 թ.
Կիրյաթ-Շմոնա, Իսրայել
Ահաբեկչական հարձակումների կամ բնական աղետների հետևանքով հոգեխոցման ենթարկված առանձին անձանց ու խմբերին առաջին օգնություն ցուցաբերելու նոր մեթոդներ ու գործնական մոտեցումներ: Երկշաբաթյա սեմինարն ի մի հավաքեց 15 երկրների ներկայացուցիչների: Այն շարունակությունն է 2007 թ.-ի մարտին Ստամբուլում (Թուրքիա) կայացած սեմինարի, որն իրականանում է ՆԱՏՕ-ի օժանդակությամբ (“Գիտությունն հանուն խաղաղության”) և մաս է կազմում “Ժամանակակից հետազոտությունների ինստիտուտ” ծրագրի:
Ավելի մանրամասն…….

Մարտի 23 ից 25-ը, 2007 թ.
Ստամբուլ, Թուրքիա
Ահաբեկչության զոհերի և հոգեխոցում ապրած մարդկանց օժանդակություն: Ժամանակակից հետազոտություններին նվիրված աշխատանքային հանդիպում: Այս վարպետաց դպրոցը երկամյա ծրագրի առաջին քայլն էր, որը կոչված էր ստեղծելու և զարգացնելու հոգեխոցման կանխարգելման տարածաշրջանային ցանց, ինչպես նաև` ինտերնետային պորտալ Վիրտուալ Մետաքսի Ճանապարհի երկրների համար. Այն հայտնի է նաև SILK  անվանումով: Ստեռծված հնարավորություններից կարող են օգտվել հոգեբաններ և այլ մասնագետներ, որոնք իրենց առջև խնդիր են դրել նեցուկ կանգնել ահաբեկչության զոհերին ու հոգեխոցում կրած մարդկանց: Ավելի մանրամասն……..
Այնուհետև...

Quick Link

Quick Link

Սկիզբ
Բոլոր նորությունները
8 հուլիսի 2007 թ.
Ժամանակակից հետազոտությունների Ինստիտուտ (ԺՀԻ), Կիրյաթ – Շմոնա, Իսրայել.
“Ահաբեկչական հարձակումների կամ բնական աղետների հետևանքով հոգեխոցման ենթարկված առանձին անձանց ու խմբերին առաջին օգնություն ցուցաբերելու նոր մեթոդներ ու գործնական մոտեցումներ”: 15 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվող երկշաբաթյա սեմինար:

Մարտի 23-ից 25-ը, 2007թ.
Ստամբուլ, Թուրքիա
Ժամանակակից հետազոտություններին նվիրված աշխատանքային հանդիպում (ԺՀԱՀ)`Ահաբեկչության զոհերի և հոգեխոցում կրած մարդկանց օժանդակություն:

Բոլորը >>
Ստացեք: Download Skype
Բոլոր իրավունքները պաշտպանված են © ICSPC NATO 2007
Ձևավորում: Studio Amodu    |    Մշակում: ITdesigns
Get Adobe Reader